Ճապոնիայի հավաքականի և «Պարմայի» դարպասապահ Զիոն Սուզուկին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում։
Այդ մասին հայտնում է Transfer News Live-ն։ ՄՅՈւ-ն դեռ նախորդ տարի էր դիտարկում ճապոնացու տրանսֆերը ձևակերպելու տարբերակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»։ Նշվում է, որ Զիոնը մյունխենյան գրանդի կողմից դիտարկվում է որպես Մանուել Նոյերի երկարաժամկետ փոխարինող։
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 մլն եվրո։ Նա 16 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի հավաքականի կազմում։