Ջոշուա Զիկզեի գործակալն ակտիվ բանակցություններ է վարում ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» «Յուվենտուս» տեղափոխության շուրջ:
Ինչպես փոխանցում է Transfer News Live-ը՝ talkSPORT-ին հղումով, թուրինյան ակումբը Դուշան Վլահովիչին առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ որպես Ջոշուա Զիրկզեի տրանսֆերի գործարքի մաս։
24-ամյա սերբ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է մեկուկես տարուց, և ֆուտբոլիստը պայմանագիրը երկարաձգելու ցանկության որևէ նշան ցույց չի տվել:
Այս մրցաշրջանում անցկացրած 23 պաշտոնական հանդիպումներում Դուշան Վլահովիչը դարձել է 12 գոլի հեղինակ։