«Տոտենհեմի» և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Քինը գլխավորել է «Ֆերենցվարոշը», հայտնում է հունգարական ակումբի մամուլի ծառայությունը։
Այս պաշտոնում 44-ամյա իռլանդացի մասնագետը փոխարինել է Պասկալ Յանսենին։
Նշվում է, որ Քինը երեքշաբթի օրը՝ հունվարի 7-ին, կմեկնի ուսումնամարզական հավաքի Իսպանիայում, որտեղ կմիանա թիմին։
2023/24 մրցաշրջանում Քինը զբաղեցրել է «Մաքաբիի» գլխավոր մարզչի պաշտոնը։