Դարպասապահ Տիբո Կուրտուան և պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը չեն օգնի Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Դեպորտիվա Միներայի» հետ արտագնա խաղում։ Այս մասին հայտնել է սերուցքայինների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
«Կուրտուան և Ռյուդիգերը չեն մասնակցի խաղին: Մնացած բոլորը պատրաստ են։ Մենք վերջերս խաղացինք, և որոշ խաղացողներ ավելի շատ հանգստի կարիք ունեն: Ուզում եմ խաղաժամանակ տրամադրել նրանց, ովքեր քիչ են խաղացել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։
«Դեպորտիվա Միներա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 6-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: