«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարժան հանդիպում անցկացրեցին, սակայն չկարողացան հաղթողին որոշել՝ «Էնֆիլդում» ոչ-ոքի խաղալով 2-2 հաշվով:
ՄՅՈՒ-ի նախկին ավագ Ռոյ Քինը մեկնաբանել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ելույթը․
«Մենք շատ ենք խոսում այն մասին, թե ինչպես է Տրենտը հիանալի հարձակվում, բայց նրա այսօրվա պաշտպանողական խաղը… Նա կարծես ֆուտբոլում նորեկ լինի:
Ասում են, որ նա կարող է տեղափոխվել «Ռեալ», բայց եթե նա այդպես խաղա պաշտպանությունում, նրան կարող են հրավիրել «Տրանմեր Ռովերս»,- մեջբերում է Քինին Daily Sport-ը։