Իտալական «Մոնցան» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել Կազանի «Ռուբինի» և Մոսկվայի «Սպարտակի» նախկին պաշտպան Սալվատորե Բոկետիի գլխավորությամբ։ Այսօր՝ հունվարի 5-ին, նրա թիմն Ա Սերիայի 19-րդ տուրում պարտվել է «Կալյարիին» (1:2): Ավելի վաղ Բոկետիի թիմը պարտվել էր «Պարմային» (1:2):
Դեկտեմբերի 23-ին Սալվատորե Բոկետտին գլխավորել է «Մոնցան»: Ըստ Opta Sports տելեգրամյան ալիքի, նա Ա Սերիայի պատմության մեջ երրորդ մարզիչն է, որը պարտվել է լիգայի իր առաջին ութ հանդիպումներում:
Նրանից առաջ նույն ցուցանիշով էին սկսել միայն Աստրո Գալլին՝ 1949 թվականին, և Ադելիո Մորոն՝ 1995 թվականին։
Բոկետին նաև գլխավորել է «Վերոնան»՝ 2022 թվականին։