Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն, ով ներկայումս գլխավորում է Լևերկուզենի «Բայերը», կարող է 2025 թվականի ամռանը փոխարինել Կառլո Անչելոտիին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տվյալներով՝ Ալոնսոն կգլխավորի «Ռեալը», եթե այս մրցաշրջանում թիմը չհաղթի ո՛չ Չեմպիոնների լիգան, ո՛չ Լա Լիգան։ Եթե «Ռեալը» հաջողությամբ ավարտի մրցաշրջանը, Անչելոտտին կմնա թիմում մինչև իր պայմանագրի ավարտը՝ 2026 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորել է 2022 թվականին։ 2023/2024 մրցաշրջանում նրա ղեկավարությամբ գերմանական ակումբը նվաճել է Բունդեսլիգայի ոսկե մեդալները, Գերմանիայի գավաթը և դարձել Եվրոպայի լիգայի եզրափակիչի մասնակից։ Ալոնսոյի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։