Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եգիպտացի հարձակվող Օմար Մարմուշը հունվարին չի միանա «Մանչեսթեր Սիթիին»: Այս մասին հայտնում է լրագրող Յան Աագ Ֆյորտոֆտը։
Աղբյուրի համաձայն՝ եգիպտացին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա Ֆրանկֆուրտի «Այնտրախտից», չնայած «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին խոսակցություններին:
Նշվում է, որ անգլիական գրանդը ստիպված կլինի հետաձգել խաղացողի գնման տարբերակը առնվազն մինչև ամառ, քանի որ գերմանական ակումբը չի պատրաստվում մրցաշրջանի միջնամասում զրկվել իր առաջատարից։
Մարմուշը ընթացիկ մրցաշրջանում ֆրանկֆուրտյան թիմի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt պորտալի տվյալներով՝ 25-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։