Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակիչ խաղում «Սևիլիան» հյուրընկալվելիս 1։4 հաշվով պարտություն է կրել «Ալմերիայից»։
Հաշիվը 5-րդ րոպեին բացել են հյուրերը․ գոլ է խփել Իսակ Ռոմերոն, ապա հեթ-տրիկ է ձևակերպել տանտերերի հարձակվող կոլումբացի Լուիս Սուարեսը։ Մեկ անգամ էլ աչքի է ընկել Մարկո Միլովանովիչը։
Այսպիսով, «Սևիլիան» դուրս մնաց մրցաշարից, իսկ «Ալմերիան» դուրս եկավ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ։