«Ալ-Նասրը» հրապարակել է հուզիչ տեսանյութ՝ ի պատիվ Կրիշտիանու Ռոնալդուի ակումբում անցկացրած երկու տարիների։
Սկզբում ցուցադրվել է, թե ինչպես են ակումբի երիտասարդ երկրպագուները ոգեշնչվել Ռոնալդուով։ Հիշել են նաև Ռոնալդուի շնորհանդեսը և նրա կարիերայի 900-րդ գոլը։
Տեսանյութի հրապարակման ժամանակը երկրպագուներին ստիպել է մտածել՝ Ռոնալդուի պայմանագրի վերջին վեց ամիսներն են Սաուդյան Արաբիայում, և շատերը կարծում են, որ տեսանյութը կարող է հրաժեշտի խոսք լինել։
📝 «Նա հեռանո՞ւմ է»։
📝 «Այո, այս տեսանյութը նման չէ պայմանագիրը երկարացնելու խոսակցության»։
📝 «Ո՞րն է լինելու նրա հաջորդ քայլը»։