Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդար ակումբներից մեկը՝ «Բորդոն», որը ֆինանսական դժվարությունների պատճառով ներկայումս հանդես է գալիս չորրորդ դիվիզիոնում, կարող է նոր սեփականատեր ունենալ։
Sud Ouest-ի տեղեկություններով, «Բավարիայի» լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը բանակցություններ է սկսել ակումբը ձեռք բերելու վերաբերյալ։ Գերմանացին մտադիր է հասցնել «Բորդոն» եվրոպական բարձր մակարդակի։
Բանակցությունների ընթացքում միջնորդի դերում հանդես է գալիս «Մարսելի» նախկին նախագահ Ժակ-Անրի Էյրոն։ Եթե գործարքը հաջողվի, Կանը և Էյրոն համատեղ կղեկավարեն ակումբը։
Հաղորդվում է, որ Կանի հետևում կարող են կանգնած լինել սաուդյան ներդրողներ, քանի որ վերջին տարիներին նա մի քանի անգամ այցելել է Սաուդյան Արաբիա։
Հիշեցնենք, որ Կանը 2021-2023 թվականներին եղել է «Բավարիայի» գլխավոր տնօրենը, սակայն հեռացվել է վատ արդյունքների պատճառով։