Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եգիպտացի հարձակվող Օմար Մարմուշը դարձել է Եվրոպայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկը։
Ըստ լրագրող Սանտի Աունայի՝ «Մանչեսթեր Սիթին» պայմանագրային առաջարկ է կատարել Մարմուշին և վերջինս տվել է իր համաձայնությունը։
Այժմ Անգլիայի չեմպիոնը տրանսֆերի պայմանների վերաբերյալ պետք է համաձայնության գա «Այնտրախտի» հետ։
Չնայած Մարմուշի հանդեպ հետաքրքրություն ունեն նաև այլ հեղինակավոր ակումբներ, նրան առավելապես գրավել է «Մանչեսթեր Սիթիի» նախագիծը։
Մարմուշը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 խաղի՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։