«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։
«Ամեն ինչ կախված է ակումբից: Դա իմ գործը չէ: Խոսքն այն մասին է, թե նա ինչպես է հանդես գալու մրցաշրջանի մնացած հատվածում, իր տարիքի և շատ այլ բաների մասին է: Կարծում եմ՝ ակումբը պետք է մտածի այդ մասին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Ֆեներբահչեի», ինչպես նաև MLS-ի և Սաուդյան Արաբիայի ակումբների կողմից բելգիացու նկատմամբ հետաքրքրության մասին։ Այս մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։