Ֆուտբոլային գործակալ Էնդի Բարան, որը ներկայացնում է Դանի Օլմոյի շահերը, պատասխանել է, թե արդյոք ֆուտբոլիստը պատրաստվո՞ւմ է նոր ակումբ փնտրել «Բարսելոնայում» գրանցման հետ կապված խնդիրների ֆոնին։ Նա հայտարարել է, որ կիսապաշտպանը մտադիր չէ հեռանալ կատալոնական թիմից։
«Հնարավո՞ր են տարբերակներ այլ ակումբներում: «Բարսելոնան» առաջին և վերջին տարբերակն է. Դանին, նրա հայրը, ամբողջ ընտանիքը, ես, մենք բոլորս չենք մտածում այլ տարբերակների մասին»,- սոցիալական ցանցերում Բարայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) չէր դիտարկել «Բարսելոնայի» խնդրանքը՝ 2024/2025 մրցաշրջանի երկրորդ կեսի հայտացուցակում ընդգրկելու կիսապաշտպան Դանիել Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին։ «Բարսելոնան» Օլմոյին գնել է »ՌԲ Լայպցիգից» 2024 թվականի ամռանը 55 միլիոն եվրոյով։