Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է հարձակվող Վինիսիուս Ժունիորի՝ առաջիկա հանդիպումներին պատրաստ լինելու մասին։
«Նա հիանալի է: Նա վերադարձավ լավ մարզավիճակով և լավ օգտագործեց իր ժամանակը խաղից հեռու: Նա թարմ է, մոտիվացված և ոգեշնչված վերջին շաբաթների ընթացքում ստացած մրցանակներից: Նա, ինչպես միշտ, պատրաստվել է խաղին՝ վաղը իրեն դրսևորելու և իր ներդրումն ունենալու ցանկությամբ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Նախկինում Վինիսիուսը Globe Soccer Awards-ի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն խաղացող և ռմբարկու։ Նա նաև ստացել է 2024 թվականի լավագույն իբերա-ամերիկացի ֆուտբոլիստի մրցանակը։