«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Առնե Սլոթի մասին:
«Մինչ կսկսեի աշխատել Առնե Սլոթի հետ, ես չէի սպասում, որ նա այդքան լավը կլինի… բայց հետո մենք սկսեցինք աշխատել, և հիմա ես ընդհանրապես զարմացած չեմ: Նա հիանալի աչք ունի դետալների նկատմամբ, նա հիանալի է աշխատում մանրուքների հետ, նա չունի էգո, երբ սխալվում է… նա հիանալի է մարտավարության մեջ»,- Սալահի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր անձնական էջում։ .
Սլոթը «Լիվերպուլը» կգլխավորի 2024 թվականի ամռանը: Թիմը ներկայում զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: