Միանգամից երկու թիմ ամենահուսալի պաշտպանությունն ունեն թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։
«Ատլետիկոն» և «Նապոլին» 12-ական գոլ են բաց թողել ներքին առաջնություններում այս պահի դրությամբ։ «Բավարիան» և «Ռեալ Սոսյեդադը» մեկ գոլ ավել են բաց թողել և գտնվում են լավագույն քառյակում այս ցուցանիշով։ Թոփ տասնյակում միայն ԱՊԼ-ն ոչ մի ներկայացուցիչ չունի։
Ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմերը թոփ լիգաներում․
Ատլետիկո — 12 բաց թողնված գնդակ
Նապոլի — 12 բաց թողնված գնդակ
Ռեալ Սոսյեդադ — 13 բաց թողնված գնդակ
Բավարիա — 13 բաց թողնված գնդակ
ՊՍԺ — 14 բաց թողնված գնդակ
Լանս — 14 բաց թողնված գնդակ
Յուվենտուս — 15 բաց թողնված գնդակ
Ֆիորենտինա — 15 բաց թողնված գնդակ
Ինտեր — 15 բաց թողնված գնդակ
Լիլ — 15 բաց թողնված գնդակ
Խետաֆե — 15 բաց թողնված գնդակ