Ռուս գրոսմայստեր Դանիիլ Դուբովը չի ներկայացել կայծակնային շախմատի աշխարհի առաջնության ամերիկացի Հանս Մոեկե Նիմանի դեմ խաղին և ստացել տեխնիկական պարտություն։
«Ես գնացի հյուրանոցի իմ սենյակ՝ արագ պատրաստվելու, հետո քնեցի: Երբ արթնացա, արդեն ուշ էր։ Իմ բախտը չբերեց»,- NRK-ին ասել է Դուբովը :
Ամերիկացի մրցակիցը կարծես թե, չի հավատացել ռուս շախմատիստին և «X» սոցիալական ցանցի իր էթում գրել է, որ վախկոտությունը բնավորության պակաս է և հայտարարել, որ պատրաստ է ցանկացած պայմաններում բլից խաղալ Դուբովի հետ։
«Ես կվճարեմ նրա ճանապարհորդության/կացարանի համար և 10 հազար դոլար կտամ բարեգործության, եթե նա հաղթի»,- հավելել է ամերիկացին։
Ավելի ուշ Նիմանը քառորդ եզրափակիչում 4 պարտիայում 2,5:1,5 հաշվով ճանապարհը զիջեց Մագնուս Կարլսենին։