Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» բանակցությունների վերջնական փուլում է 28-ամյա գերմանացի ֆուտբոլիստի հետ, ում պայմանագրի ժամկետը Լևերկուզենի «Բայերի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Հաղորդվում է, որ Տան 5 տարվա պայմանագիր կկնքի իսպանական գրանդի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Տան «դեղագործների» կազմում անցկացրած 25 խաղում և դարձել 2 գոլի հեղինակ։