Սլովենացի բասկետբոլիստ Լուկա Դոնչիչի տունը Դալլասում կողոպտվել է, հաղորդում է ESPN-ը՝ վկայակոչելով նրա բիզնես-մենեջեր Լարա Բեթ Սիգերին։
Կողոպուտը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ դեկտեմբերի 27-ին, այն ժամանակ, երբ Դոնչիչը և նրա ընտանիքը տանը չեն եղել։ Ոստիկանության տվյալներով՝ գողերը տանից տարել են մոտ 30 հազար դոլարի արժեքով ոսկե իրեր։
Դոնչիչը դարձել է վերջին ամիսների ընթացքում կողոպուտի ենթարկված վեցերորդ հայտնի մարզիկը։ Ավելի վաղ կողոպտվել էին NFL-ի և NBA-ի մի քանի խաղացողների տները։
NFL-ը և NBA-ն զգուշացումներ են ուղարկել իրենց բոլոր խաղացողներին՝ կոչ անելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց տների պաշտպանության համար։ FBI-ն որոշ կողոպուտներ կապում է միջազգային հանցավոր խմբավորումների հետ։