«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի խաղացող Ռահիմ Սթերլինգի վիճակի մասին, որը ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մի քանի շաբաթով։
«Ռահիմի մասին լուրերը, կարծում եմ, դրական են: Կտեսնենք, թե նա ինչպես կվերականգնվի այս շաբաթ: Այնուամենայնիվ, վերականգնման գործընթացը կարող է մի փոքր ավելի երկար տևել, քան մենք կարծում էինք վերջին մի քանի օրերի ընթացքում: Հուսով եմ, որ վերջում ամեն ինչ լավ կլինի, քանի որ նա մեզ պետք է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում Ռահիմ Ստերլինգը «զինագործների» կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։