Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի ուժեղ է, քան ֆրանսիական Լիգա 1-ը։
«Անշուշտ Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի դժվար ու ավելի լավն է, քան Լիգա 1-ը։ Փորձեք վազել 38,39 կամ 40 աստիճան ջերմաստիճանի տակ: Ֆրանսիայում կա միայն ՊՍԺ-ն։ Մնացած թիմերը պարզապես ավարտված են»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։