Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացին վերջնական պատասխան կտա «Բարսելոնային» 2025 թվականի հունվարին: Ջոնաթան Տայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Մյունխենի «Բավարիան» և Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ։ 2015 թվականին «Համբուրգից» տեղափոխվելուց հետո կենտրոնական պաշտպանը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրած 378 խաղում խփել է 16 գոլ բոլոր մրցաշարերում:
Ավելի վաղ նշվում էր, որ կատալոնական ակումբի և 28-ամյա ֆուտբոլիստի միջև բանակցությունները լուրջ հաջողություններ են գրնցել։ Եթե գործարքը կայանա խաղացողը «կապտանռնագույնների» շարքերը կհամալրի ամռանը որպես ազատ գործակալ։
Ընթացիկ մրցաշրջանում Տան «դեղագործների» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։