Մադրիդի «Ռեալը» որոշել է իր մարտավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի համար։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ առաջիկա ամռանը թիմը կուժեղացնի աջ պաշտպանն ու կենտրոնական կիսապաշտպանի դիրքերը: Աջ պաշտպանի հիմնական թեկնածուն համարվում է «Լիվերպուլի» Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը, ում պայմանագիրը լրանում է 2025 թվականի ամռանը:
Ինչ վերաբերում է կիսապաշտպանությանը, «արքայական ակումբը» փնտրում է ֆուտբոլիստ, ով խաղային հատկանիշներով նման կլինի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսին՝ ունակ ղեկավարելու թիմի խաղը և վերահսկելու գնդակը: Այս դերի հնարավոր թեկնածուներն են «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին և ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան: