«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը հայտարարել է, որ պատրաստ է ևս մի քանի տարի խաղալ ամենաբարձր մակարդակով: Հոլանդացի ֆուտբոլիստը նաև խոսել է մերսիսայդյան ակումբի հանդեպ սիրո մասին:
«Ես սիրում եմ այս ակումբը, ակումբը սիրում է ինձ: Ես սիրում եմ երկրպագուներին, երկրպագուները սիրում են ինձ։ Իմ կարծիքով, ես կարող եմ ամենաբարձր մակարդակով խաղալ ևս առնվազն երեք-չորս տարի։ Տեսնենք, թե ինչ կբերի մեզ ապագան»,- վան Դեյկի խոսքերը մեջբերել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հոլանդացի պաշտպանը «կարմիրների» կազմում հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։