Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ցանկանում է հեռանալ ակումբից և կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ռեշֆորդը «Բարսելոնան» համարում է կարիերան շարունակելու առաջնահերթ ակումբ, քանի որ կարծում է, որ այնտեղ կկարողանա ցուցադրել իր լավագույն խաղային որակները։ Հաղորդվում է, որ կատալոնական ակումբին դժվար կլինի բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական կարիքները։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Մարկուս Ռեշֆորդն անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև վեց խաղում մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում է կատարել Եվրոպայի լիգայում: Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում նա անցկացրել է երկու հանդիպում, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին երեք հանդիպումներում Ռեշֆորդը չի ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում։