Իսպանական «Սելտան» սոցիալական ցանցերում հայտարարել է հարձակվող Յագո Ասպասի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Նշվում է, որ նոր պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականն է։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա Յագո Ասպասն անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ասպասը «Սելտա» է վերադարձել 2015 թվականին։
«Սելտան» Իսպանիայի Պրիմերայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում 11-րդ տեղում է։ Թիմը 18 խաղում վաստակել է 24 միավոր։ Առաջին տեղում Մադրիդի «Ատլետիկոն» է, որը նույնքան խաղում վաստակել է 41 միավոր։ Հաջորդ տուրում «Սելտան» հունվարի 10-ին կխաղա «Ռայո Վալեկանոյի» հետ։