Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն չի շտապում փոխել ակումբային գրանցումը։ Իսպանացին ղեկավարում է գերմանական ակումբը 2022 թվականի հոկտեմբերից, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025/26թթ․ մրցաշրջանից հետո։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, Ալոնսոն հիանալի հարաբերություններ ունի «Բայերի» ղեկավարության հետ և նրա ընտանիքը շատ հարմարավետ է զգում Լևերկուզենում։
Միակ հնարավոր սցենարը, որի դեպքում մասնագետը կարող է լուրջ մտածել ակումբից հեռանալու մասին, Մադրիդի «Ռեալից» հնարավոր առաջարկն է։ Ալոնսոն համարվում է Կառլո Անչելոտիի հավանական փոխարինողը։
Իտալացի մասնագետի պայմանագրի ժամկետը նույնպես ավարտվում է 2026 թվականի ամռանը։