«Մոնցան» հեռացրել է Ալեսանդրո Նեստային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
48-ամյա մասնագետը «Մոնցան» գլխավորել էր 2024 թվականի ամռանը։ Թիմը նրա գլխավորությամբ 20 խաղում տարել է 3 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի և կրել 10 պարտություն։
Ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սալվադորե Բոկետին։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Մոնցան» 17 տուրերից հետո 10 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․