Մադրիդի «Ռեալը» պատրաստ է առաջիկա ամառ դիտարկել պաշտպաններ Էդեր Միլիտաոյին և Դավիդ Ալաբային վաճառելու տարբերակը՝ ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի համաձայն, «Ռեալը» դիտարկում է «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկին և Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տաին՝ որպես Ալաբայի և Միլիտաոյի հավանական փոխարինողներ։
Այս երկու խաղացողների պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում են առաջիկա ամռանը։ Ընդգծվում է, որ «Ռեալից» բացի Տաի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և «Բավարիան»։ Իր հերթին Վան Դեյկը շարունակում է բանակցությունները «Լիվերպուլի» հետ՝ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու համար։