Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն արձագանքել է Մագդեբուրգում սաուդցու կողմից ամբոխի վրա հարձակմանը։ Die Welt-ը հաղորդում է, որ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է 60-ից 80 մարդ։
Նա Instagram-ում գրել է. «Լսելով Մագդեբուրգի ողբերգության մասին լուրը՝ հասկանում ես, որ ֆուտբոլը ամենակարևոր բանն չէ։
Իմ մտքերն ու ցավակցություններն ուղղված են այս սարսափելի ողբերգությունից տուժած բոլոր մարդկանց»:
Հիշեցնենք՝ Քեյնի համար «Լայպցիգի» հետ հանդիպումն առաջինն էր վնասվածքից հետո։