«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ ակումբում ապագայի վերաբերյալ հարցին։
«Ավելի լավ կլինի, եթե Մարկուս Ռեշֆորդը հեռանա ակումբից հունվարի՞ն. Վաղը մենք մարզում ունենք, նա կնախապատրաստվի հաջորդ խաղին։ Նա «Յունայթեդի» խաղացող է, բոլորն ապագա ունեն «Մանչեսթեր Յունայթեդում», — Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել 27-ամյա հարձակվողին այս ձմռանը։ Հաղորդվում էր, որ նրանով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի հինգ ակումբներ։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։