«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հասկացել է «քաղաքայինների» անհաջողությունների պատճառը, հայտնում է Hayters TV-ն։
«Անցած մրցաշրջանում Ռոդրին անցկացրել է 75 հանդիպում։ Խաղացողներին մի քանի ամիս հանգիստ տվեք, հետո 80 հանդիպում ստիպեք անցկացնեն։ Հաջորդ մրցաշրջանում մեզ 30 խաղացող է հարկավոր։ «Չելսին» արդեն հոգացել է այդ մասին․ հերթը մերն է»,- նշել է իսպանացի մասնագետը։
Նշենք, որ մանչեսթերյան գրանդը վերջին 11 խաղում 8 պարտություն է կրել։ Պրեմիեր լիգայում թիմը զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 22-րդ տեղը։