Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի գլխավորությամբ ռեկորդային հաղթանակի մասին:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» 2024 թվականի միջմայրցամաքային գավաթի եզրափակչում հաղթել է մեքսիկական «Պաչուկային» (3:0): Իտալացի մասնագետի համար սա մադրիդյան թիմի հետ նվաճած ռեկորդային 15-րդ տիտղոսն է իր կարիերայում:
«Ռեալի» հետ 15 տիտղոսն անհավանական արդյունք է։ Ես անկեղծորեն ուրախ և հպարտ եմ այս հաջողությամբ։ Հանդիպումը հեշտ չէր՝ անսպասելի մրցակից, միջշաբաթվա խաղ… Այս հաղթարշավը ֆանտաստիկ, բայց նաև դժվարին փորձություններով ու վնասվածքներով լի տարվա գագաթնակետն է։ 2024 թվականն այսպես ավարտելու ավելի լավ տարբերակ չկա: Բայց, ինչպես վայել է Մադրիդի «Ռեալին», մենք արդեն մտածում ենք, թե ինչպես 2025 թվականն էլ ավելի պայծառ դարձնենք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում իսպանական AS հրատարակությունը։
Կառլո Անչելոտին Մադրիդի «Ռեալում» է 2021 թվականից։ Իր առաջին նշանակմամբ նա թիմը գլխավորել է 2013-ից 2015 թվականներին: Այս ընթացքում իտալացի մասնագետը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ էլ դարձել Իսպանիայի չեմպիոն։ Բացի այդ, Անչելոտին ունի երկու Իսպանիայի գավաթ, երկու Իսպանիայի սուպերգավաթ, երեք ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, մեկ միջմայրցամաքային գավաթ և երկու հաղթանակ աշխարհի ակումբային առաջնությունում: