Ավարտվեց Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում այսօր երկու հանդիպում է կայացել:
Նախ «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել է «Չեզենային» և 6:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:
Օրվա մյուս խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունել է «Սամպդորիային» և 4։1 վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ՝ ապահովելով իր տեղը քառորդ եզրափակչում: