«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը թիմի հետ չի մեկնել «Տոտենհեմի» հետ Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Հրապարակման համաձայն՝ հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյին նկատել են թիմակիցների հետ Մանչեսթեր առաջիկա ուղևորությունից առաջ, սակայն Ռեշֆորդը նրանց թվում չի եղել։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Ալեխանդրո Գառնաչոյին ու Մարկուս Ռեշֆորդին (2:1) չի ընդգրկել «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպման հայտացուցակում։
Այս մրցաշրջանում Գարնաչոն ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ռեշֆորդը նույնքան հանդիպում է անցկացրել, ութ անգամ հարվածել է մրցակցի դարպասին ու կատարել երեք գոլային փոխանցում։