Լա լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է դեկտեմբերի լավագույն մարզչի և լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները։
Մրցանակի համար կպայքարեն Էռնեստո Վալվերդեն («Ատլետիկո Մադրիդ», 3 խաղում 2 հաղթանակ և 1 ոչ-ոքի), Դիեգո Մարտինեսը («Լաս Պալմաս», 1 հաղթանակ և 1 ոչ-ոքի 2 խաղում) և Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո Մադրիդ», 2 հաղթանակ 2 խաղում)։
«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշելը ճանաչվել է Իսպանիայի առաջնության նոյեմբերի լավագույն մարզիչ։
Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը (3 գոլ, 2 գոլային փոխանցում), «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը (3 գոլ), «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը (1 գոլ), «Ատլետիկի» կիսապաշտպան Օյան Սանսեթը (2 գոլ և 1 փոխանցում) և «Լաս Պալմասի» հարձակվող Սանդրո Ռամիրեսը (3):
Լա Լիգայի նոյեմբերի լավագույն խաղացող է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։