«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հայտարարությունը, որն ակնարկել է թիմից հեռանալու մասին՝ ասելով, որ պատրաստ է նոր մարտահրավերի։
«Ես կենտրոնացած եմ այն բանի վրա, որ բոլոր խաղացողները լավագույն մարզավիճակում լինեն յուրաքանչյուր հանդիպմանը նախապատրաստվելիս: Այս ակումբում եթե-ներ չկան: Պարզապես պետք է խոսել նրանց հետ և կենտրոնանալ խաղի վրա:
Նոր մարտահրավե՞ր. Կարծում եմ, որ դա ճիշտ է: Մենք այստեղ նոր մարտահրավեր ունենք, դա դժվար է, ինձ համար դա ֆուտբոլի ամենամեծ մարտահրավերն է, քանի որ մենք բարդ իրավիճակում ենք, և ես արդեն ասել եմ, որ սա աշխարհի մեծ ակումբներից մեկն է։ Սա իսկապես նոր մարտահրավեր է և ամենամեծը: Ես իսկապես հուսով եմ, որ իմ բոլոր խաղացողները պատրաստ են այս նոր մարտահրավերին:
Ոչ, Ռեշֆորդի հետ դեռ զրույց չի եղել։ Դա տեղի ունեցավ երեկ, ես տղաներին հանգստյան օր տվեցի, ուստի նա մեր խաղացողն է և պատրաստվում է հաջորդ խաղին»,- ասել է Ամորիմը: