Մադրիդի «Ռեալը» վաղուց հայտնի է նրանով, որ ակտիվ տրանսֆերներ է կատարում ոչ միայն հիմնական, այլև երկրորդ և նույնիսկ երրորդ թիմերի համար։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը մոտ է «Լեգանես Բ»-ի երիտասարդ կենտրոնական պաշտպանը Լամինի Ֆատիի հետ պայմանագիր կնքելուն։ Նշվում է, որ «սերուցքայինները» արդեն երկար ժամանակ հետևում են 18-ամյա ֆուտբոլիստին, և ակադեմիայում բազմաթիվ վնասվածքների ֆոնին ցանկանում են թիմ հրավիրել նրան։
Ինքը՝ Ֆատին, ներկայումս ծնոտի վնասվածք ունի։ Լամինին բնութագրվում է որպես ֆիզիկապես ամուր, մենապայքարներում հաղթող ձախլիկ կենտրոնական պաշտպան:
Նշվում է, որ սկզբում խաղացողը կմիանա մադրիդցիների երրորդ թիմին, սակայն հնարավորություն կունենա նաև հանդես գալու «Կաստիլիայում»։