«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան դիտարկում է ֆուտբոլիստի՝ «քաղաքայինների» ճամբարից հնարավոր հեռանալու տարբերակը։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացու պայմանագիրը պարունակում է ազատման կետ, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականին։ Մադրիդի «Ռեալը» հետևում է իրավիճակին և դիտարկում է հարձակվողին գնելու տարբերակը։ Նշվում է, որ խաղացողի գործակալը շատ է ցանկանում, որ ֆուտբոլիստը կարիերան շարունակի Մադրիդում։
Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի ռմբարկուն «քաղաքայինների» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։