Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կքննարկի նոր սկանդալային դրվագը, որը կապված է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորի հետ՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում (3:3), հայտնում է Marca-ն։
Երբ հնչել է եզրափակիչ սուլիչը, Վինիսիուսն արժանացել է «Ռայո Վալեկանոյի» երկրպագուների զայրացած բղավոցներին, երբ նա շարժվում էր դեպի Մադրիդի «Կամպո դե Վալեկաս» մարզադաշտի թունելի ուղղությամբ: Բրազիլացին այս խոսքերին արձագանքել է ցուցադրական ժեստով՝ երկրպագուներին ցույց տալով երկու մատը և ձեռքը վար շարժելով՝ հավելելով. «Դեպի Սեգունդա»։
Կարգապահական կոմիտեն կուսումնասիրի ինչպես Վինիսիուսի պահվածքը, այնպես էլ «Ռայոյի» երկրպագուների բղավոցները նրա հասցեին։
Նշվում է, որ կարգապահական կոմիտեին այս դրվագները դիտարկելու խնդրանքով նամակ են ուղարկել անմիջապես Լա լիգայի ներկայացուցիչները։
17 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Անչելոտիի թիմը վաստակել է 37 միավոր։ «Ռայո Վալեկանոն», որը 16 հանդիպում է անցկացրել, 20 միավորով 13-րդ տեղում է։