Լևերկուզենի «Բայերի» ներկայացուցիչը մեկնաբանել է կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել տրանսֆերից առնվազն մեկ տարով։ Վիրցի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2027 թվականի ամռանը:
««Բայերը» երկար տարիներ շատ վստահելի և մտերիմ հարաբերություններ է պահպանում Ֆլորիան Վիրցի և նրա ընտանիքի հետ: Պայմանագրային հարցերը քննարկվում են բացառապես ակումբի ղեկավարության և Վիրցի ընտանիքի միջև։ Եթե ինչ-որ բան փոխվի ներկայիս պայմանագրային իրավիճակում, ապա ակումբը, իհարկե, այդ մասին կհաղորդի Վիրց ընտանիքի հետ խորհրդակցելով: Խնդրում ենք հասկանալ, որ մենք այլևս մեկնաբանություններ չենք անի այս թեմայի շուրջ»,- ակումբի ներկայացուցչի խոսքը մեջբերում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Այս մրցաշրջանում Ֆլորիան Վիրցն ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։