«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը Լա Լիգայի 17-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ հանդիպման ժամանակ կորցրել է ատամի մի հատվածը։
Բարսելոնայում կայացած հանդիպումն ավարտվել է կապտանռնագույնների՝ 0:1 հաշվով պարտությամբ։
21-ամյա Ֆերմինը կորցրել է իր առջևի ատամի մի մասը երկրորդ խաղակեսում, երբ գնդակի համար պայքարել է «Լեգանեսի» պաշտպան Ադրիա Ալտիմիրայի հետ, իսկ վերջինս արմունկով հարվածել է Լոպեսին։
«Բետիսի» հետ նախորդ տուրի խաղում (2:2) «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն ևս զրկվել էր իր ատամից: