Այսօր՝ դեկտեմբերի 15-ին Տոկիոյի «Աջինոմոտո» մարզադաշտում տեղի ունեցավ «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» լեգենդների հերթական հանդիպումը։
Լեգենդար «էլ կլասիկոն» անցկացվեց ի պատիվ Անդրես Ինիեստայի, ով հայտարարել էր իր կարիերայի ավարտի մասին այս տարվա հոկտեմբերի 8-ին։
Հանդիպումն ավարտվել է «Բարսելոնայի» լեգենդների հաղթանակով՝ 2:1: