Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ դեկտեմբերի 13-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:
A ենթախմբում տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Արա Աղայանը։
Մրցումային օրվա մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։00-ին։
Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը դեռևս մեկ մեդալ ունի ընթացիկ աշխարհի առաջնությունում։ Եվրոպայի Մ23 առաջնության կրկնակի, երիտասարդական ԱԱ-ի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ: