«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է անգլիական ակումբից իր հնարավոր հեռացման մասին հարցին։
«Ինչ կլինի, եթե «Մանչեսթեր Սիթին» հեռացնի՞ ինձ: Եթե այդպես լինի, ուրեմն ես տուն կգնամ։ Կյանքը միշտ չէ, որ ստացվում է այնպես, ինչպես դու ես ուզում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գլխավորությամբ «քաղաքայինները» վեց անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգայում։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 27 միավոր և այժմ չորրորդ տեղում է։
Բոլոր մրցաշարերում անցկացրած տասը հանդիպումներում «Մանչեսթեր Սիթին» մեկ հաղթանակ է տարել։