Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ դեկտեմբերի 12-ին A խմբում պայքարի մեջ պետք է մտնեին 96 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը։
Մկրտչյանը հենց մեկնարկից հրաժարվեց պայքարից: Ամենայն հավանականությամբ 27-ամյա ծանրորդի մոտ վնասվածք է հայտնաբերվել։
Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Դավիթ Հովհաննիսյանը, պոկում վարժությունում բարձրացրեց 163 կգ: Իսկ հրում վարժության երկու անհաջող մոտեցումից հետո զրո ստացավ:
Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը դեռևս մեկ մեդալ ունի ընթացիկ աշխարհի առաջնությունում։ Եվրոպայի Մ23 առաջնության կրկնակի, երիտասարդական ԱԱ-ի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ: