«Մոնցայի» գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանին Euro-Futbol.Ru-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե արդյոք ակումբը ստացե՞լ է «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին ձեռք բերելու առաջարկներ։
«Մեզ առաջարկե՞լ են Թիկնիզյանին. Ոչ, նման բան տեղի չի ունեցել»,- ասել է Գալիանին:
Հայ ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ից տեղափոխվելուց հետո 2021 թվականի օգոստոսից հանդես է գալիս «Լոկոմոտիվում»։ Երկաթուղայինների կազմում անցկացրած 112 խաղում պաշտպանը խփել է 16 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։
Ակումբի աշխատանքային պայմանագիրը պաշտպանի հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին։ Թիկնիզյանի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, գնահատվում է 6,5 մլն եվրո։
«Մոնցան» 15 տուրից հետո Իտալիայի առաջնության (Սերիա Ա) աղյուսակում զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը։
Sport-Express թերթի տեղեկություններով՝ Նաիր Թիկնիզյանը շարունակում է գրավել իսպանական «Սևիլիայի» ուշադրությունը։
Ինքը՝ «Լոկոմոտիվի» պաշտպանը, Championat.com-ին տված հարցազրույցում ավելի վաղ հայտնել էր, որ ճիշտ ընտրություն է կատարել՝ հրաժարվելով այս ամառ տեղափոխվել «Զենիթ»։