Պարագվայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Դիեգո Գոմեսը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում։
«Բրայթոնը» պաշտոնապես հայտարարել է 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու մասին։
Անգլիական ակումբը, ըստ Transfermarkt-ի, տրանսֆերի դիմաց կվճարի 13 մլն եվրո։
Դիեգոն նոր ակումբին կմիանա հունվարի 1-ին։ Այս մրցաշրջանում անցկացրած 24 հանդիպումներում նա դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։