«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի ներկայիս վիճակը և վստահությունը վերականգնելու համար խաղաոճը փոխելու անհրաժեշտությունը։
«Մեզ կփրկի այն ոճը, որով մենք խաղում ենք: Մենք չենք գործում այնպես, ինչպես պետք է. մենք պետք է ավելի պարզ գործենք: Մեր ուժն այս ութ-ինը տարիների ընթացքում գնդակը վերահսկելու մեջ է, մենք հուսահատ թիմի պես վազում ենք, երբ գնդակ չունենք և պետք է աներևակայելի համբերատար լինենք դրա հետ՝ թույլ տալով, որ հակառակորդը վազի ու վազի…
Հիմա մենք շատ արագ հարձակվում ենք և շատ բաներ անում սխալ տեմպերով, կորցնում ենք գնդակը և թույլ ենք տալիս շատ արագ հակագրոհներ՝ թույլ տալով յուրաքանչյուր մրցակցին խաղալ մեզնից լավ: Պետք է կրկին պարզեցնել խաղը, և այդ ժամանակ վստահությունը կվերադառնա։ Երբ մենք հազար կամ միլիոն փոխանցումներ անենք, դա կօգնի մեզ դառնալ այնպիսին, ինչպիսին կանք», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sporting News-ը։